ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

STOP! Ամոթ է

STOP!  Ամոթ է
01.10.2023 | 20:09

ՀՀ հպարտ քաղաքացի, արցախցին մեղավոր չի, որ 2018-ին, դուք, ես էլ ձեզ հետ, Նիկոլ ընտրեցինք։

Արցախցին մեղավոր չի, որ 2021-ի ընտրությանը 680 հազար հպարտ գնաց ու նորից ընտրեց պարտության խորհրդանիշին։

ՈՒ էնպիսի օրգազմով ընտրեց, որ անգամ «Կարնեգիի» գիտնականներն են ապշած, թե էս ինչի՞ց է կազմված էս ժողովուրդը, որ քաղաքագիտական-բարոյական բոլոր նորմերին հակառակ՝ նորից վազեց ու ընտրեց հայրենիք հանձնողներին։ 680 հազար, էնքան են զարմացած, որ գիտնականներն ու հոգեբաններն ուսումնասիրում են ձեր անտրամաբանական ֆենոմենը։

Հիմա, ձեր ընտրության արդյունքում, ու նաև ձեր ձեռքով, Արցախը հանձնվել է, արցախցին չցեղասպանվելու համար հասել է Հայաստան ու ի՞նչ ենք անում մենք՝ անամոթաբար մի քանի անգամ բարձրացնում ենք տան վարձերը։

Ի տարբերություն մեզ, արցախցին Նիկոլ չի ընտրել, որ ասենք՝ քեզ հասնում է, դե կեր քո ընտրության արդյունքը։

Արդեն քանի օր է՝ դարձել եմ list.am-ի հավատարիմ ընթերցող, անշարժ գույքի գործակալություններն իմ ձայնից վեր են թռնում, ոտքով չափչփել եմ Երեւանի տարբեր համայնքների բակերը, հուսով, որ պատահաբար ադեկվատ գնով վարձով տուն կգտնեմ երեխաների հետ փողոցում հայտնված, մեքենաների մեջ գիշերող արցախցիների համար։

Զրո արդյունք։

Լավ, դուք չե՞ք ամաչում, 9-րդ մասիվում մի քանի օր առաջ մաքսիմում 70 հազար դրամով վարձակալության տված ձեր տան գինը սարքել եք 300 հազար դրամ։ Էդ ե՞րբ է Աբովյան, էջմիածին, Արտաշատ ու էդ կարգի քաղաքներում 40 քմ տան վարձը եղել 300-350 հազար դրամ։

Էս ի՞նչ եք անում։ Գոնե հասկանու՞մ եք, որ արյան ու ողբերգության վրա դալալություն եք անում։

STOP, կանգ առեք։

Ամոթ է։

Էդ հերիք չի, մի հատ էլ անհամբեր սպասում եք, թե ե՞րբ է արցախցին գալու հրապարակ ու ձեր փոխարեն Նիկոլ հեռացնելու։ Որ դուք էլ արցախցուն 250 հազար դրամով վարձով տված՝ Նոր Կյանք գյուղի ձեր տան վարձավճարով Պսկովում նստած՝ ստատուս գրեք։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ